Հաճախակի տրվող հարցեր
Հաճախ տրվող հարցեր Electrica Group-ի ապրանքների, արտադրության և սպասարկման մասին։ Չգտա՞ք պատասխանը՝ գրեք կամ զանգահարեք մեզ։
Ունե՞ք սեփական արտադրություն։
Այո։ Մեր ապրանքների մեծ մասը մեր սեփական՝ Electrica և EL Light ապրանքանիշերն են, որոնք արտադրվում են Հայաստանում՝ ամբողջ ցիկլով։
Երաշխիք տրվու՞մ է, և ինչպե՞ս է կազմակերպված սպասարկումը։
Այո։ Ունենք սեփական վերանորոգման (սերվիս) բաժին, որը զբաղվում է լուսատուների երաշխիքային և ետերաշխիքային սպասարկմամբ։ Քանի որ ապրանքների մեծ մասը մեր բրենդներինն է, սպասարկումն ավելի արագ ու որակյալ է։
Ի՞նչ ապրանքներ կարելի է գնել։
Լուսատեխնիկա (LED լուսատուներ, լամպեր), մալուխային արտադրանք, վարդակներ և անջատիչներ, վահանակային սարքավորումներ, ալյումինե պրոֆիլներ, արտաքին լուսավորություն, էլեկտրաապրանքներ և ամրակներ։
Քանի՞ մասնաճյուղ ունեք։
Ունենք մասնաճյուղերի ցանց Երևանում և Կոտայքի մարզում։ Հասցեներն ու քարտեզը՝ «Կապ մեզ հետ» էջում։
Ինչպե՞ս պատվիրել։
Ընտրեք ապրանքը կայքի կատալոգից և ավելացրեք զամբյուղ, կամ կապվեք վաճառքի բաժնի հետ։ Հնարավոր է առաքում Հայաստանով մեկ կամ վերցնել ցանկացած մասնաճյուղից։
Ի՞նչ լեզուներով եք սպասարկում։
Հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Զանգերի կենտրոն՝ +374 55 20 09 02, sales@electricagroup.am։