Անցնել բովանդակությանը

Ապրանքներ

Կատալոգ

Ինչով ենք տարբերվում

Սեփական արտադրություն

Պլաստմասե, ալյումինե և մետաղյա արտադրանքը մեր սեփական արտադրամասերից է՝ Փարաքարում, ձևանմուշից մինչև փաթեթավորված ապրանք։ Հենց դա է մեր տարբերությունը. երբ արտադրողը դու ես, կախված չես ուրիշի ժամկետներից, գներից ու պահեստից։ Այդ կայունությունն էլ հասնում է հաճախորդին՝ կանխատեսելի ժամկետով, կայուն որակով և կայուն գնով։

Ապրանքն առկա է

Մենք գիտակցաբար մեծ պաշարներ ենք պահում պահեստում՝ հազարավոր ապրանքատեսակ, նախագծային քանակներով։ Դրա շնորհիվ խոշոր պատվերի մեծ մասը տրվում է անմիջապես՝ առանց «սպասեք մի քանի ամիս, մինչև բերենք»-ի։ Պահեստը մեզ համար ծախս չէ, այլ տրված խոսքը պահելու միջոց։

Հարմարեցնում ենք նախագծին

Հաճախորդի ցանկությամբ փոշեներկում և ձևափոխում ենք արտադրանքը՝ տարբեր բարդության նախագծերի համար։ Ոչ ստանդարտ խնդիրը մեզ համար հրաժարվելու պատճառ չէ։

Կողքին ենք սկզբից մինչև լույս

Սրահներում մեր փորձառու խորհրդատուները հաշվարկում են լուսավորությունը և աջակցում նախագծին, իսկ սերվիսի կենտրոնն անում է երաշխիքային սպասարկումն ու վերանորոգումը՝ երաշխիքից դուրս էլ։